Սա ևս մեկ քայլ էր Ղարաբաղի պետականության կայացման ուղղությամբ. միջազգային դիտորդ

Սա ևս մեկ քայլ էր Ղարաբաղի պետականության կայացման ուղղությամբ. միջազգային դիտորդ

Ընդհանուր առմամբ այսօր Լեռնային Ղարաբաղում ընտրություններն ընթացել են նորմալ, իմ այցելած ընտրատեղամասերում ես խախտումների չեմ հանդիպել: Այսօր Ստեփանակերտում ամփոփելով ընտրական օրն՝ ասաց Մերձդնեստրի դիտորդական պատվիրակության անդամ, Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Յեչենկոն:



«Մի շարք, հատկապես գյուղական համայնքներում արդեն ժամը մեկին կարելի էր ասել, որ հանրաքվեն կայացել է, քանի որ մարդիկ ընտրության էին գնում մեծ խանդավառությամբ ու սա իսկապես տոն էր նրանց համար»,- ասոաց Յեչենկոն:



Նա կատակեց, ասելով, որ տեղամասերից մեկում գրանցվել է 100 տոկոսանոց մասնակցություն. «Շուշիի 10/70 տեղամասում՝ բանտում: Սա ևս մեկ քայլ էր Ղարաբաղի պետականության կայացման ուղղությամբ»:



Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ-ում անց է կացվել Սահմանադրական հանրաքվե։ Ինչպես նշել է ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը՝ գրանցված 104 566 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 79 380-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 75,91%-ը: