Մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին․ Բակո Սահակյան

Մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ,



Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:



Շնորհավորում եմ մեր քաջ զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր իրենց ամենօրյա անձնվեր ծառայությամբ պաշտպանում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բոլոր նրանց, ովքեր օրհասական պահին կանգնում են սահմանը պահող զինվորի կողքին և իրենց անգնահատելի մասնակցությունը բերում հայրենիքի պաշտպանության գործին:



Այսօր տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, ինչպես բազմիցս ենք նշել, մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին՝ շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու բարերարը, հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը: Հայրենիքը երախտապարտ է իր նվիրյալներին:



Թանկագի՛ն բարեկամներ,



Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր զինվորներին` ամուր ոգի և անփորձանք ծառայություն»: