Ավանում 12-ամյա պատանու վրաերթի են ենթարկել

Ավանում 12-ամյա պատանու վրաերթի են ենթարկել

Փետրվարի 22-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի 3-րդ փողոցի թիվ 6/1 շինության մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու:



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Կատարվում է քննություն: