Մոսուլում 100 հազարավոր խաղաղ բնակիչներ են մնացել ԻՊ ձեռքում. Human Rights Watch

Մոսուլում 100 հազարավոր խաղաղ բնակիչներ են մնացել ԻՊ ձեռքում. Human Rights Watch

Մոսուլում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ դեռ մնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքում, հայտարարել է Human Rights Watch կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի քննիչ Բելկիս Վիլլը:



«Մինչ այժմ հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ են գտնվում ԻՊ ազդեցության տակ մնացած Մոսուլի արևմուտքում: Այդ մարդիկ սահմանափակ հասանելիություն ունեն սննդին, խմելու ջրին և դեղորայքին: Քանի դեռ մարտերը շարունակում են, երաշխիք չկա, որ նրանց վիճակը կթեթևանա»,- ասել է Վիլլը RT հեռուստաալիքին:



Բացի այդ, Վիլլը նշել է նաև, որ լուրջ դժվարություններ կան այսօր ահաբեկիչներին խաղաղ բնակիչներից տարբերակելու հարցում: