Ղրիմը դե յուրե պատկանում է ԱՄՆ-ին. ուկրաինացի պատգամավոր

Ղրիմը դե յուրե պատկանում է ԱՄՆ-ին. ուկրաինացի պատգամավոր

Բազմաթիվ սկանդալների հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Արտյոմենկոն վստահ է, որ Ղրիմին կարող է հավակնել ԱՄՆ-ը: Այս մասին պատգամավորը հայտարարել է փետրվարի 27-ին Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ը Ղրիմի թերակղզու տարածքը 1920թ. գրավադրել է ամերիկյան վարկի դիմաց, իսկ վարկն այդպես էլ չի մարել:



«Պայմանագրի համաձայն՝ թերակղզին պետք է անցնի ԱՄՆ-ին, եթե վարկը չմարվի և չվճարվեն տոկոսները: Վարկը պետք է մարվեր 1954 թվականին: Գոյություն է ունեցել նախագիծ՝ «Նոր Կալիֆորնիա» անվանումով: Վստահ եմ, Ղրիմն այն ժամանակ հանձնվել է Ուկրաինային, որպեսզի այդ տարածքը մնա ԽՍՀՄ-ին»,- հայտարարել է ժողպատգամավորը՝ հավելելով, որ «Նոր Կալիֆորնիան» դա Ղրիմի տարածքն է:



Ավելի վաղ պատգամավոր Արտյոմենկոն հեռացվել էր Ուկրաինայի ռադիկալ կուսակցության շարքերից իր հայտարարության պատճառով, որով առաջարկել էր Ղրիմը վարձակալությամբ տալ Ռուսաստանին: Այդ կապակցությամբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Պետական դավաճանության հոդվածով»: