Բերդիմուհամեդովը ընտրություններից հետո բարձրացրել է իր մրցակցի պաշտոնը

Բերդիմուհամեդովը ընտրություններից հետո բարձրացրել է իր մրցակցի պաշտոնը

Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձրացրել է փետրվարի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում իր մերձավոր մրցակցի՝ Մաքսատ Աննանեպեսովի պաշտոնը՝ նշանակելով նրան սննդարդյունաբերության պետական միավորման տնօրեն, որտեղ Աննանեպեսովը աշխատում էր որպես փոխտնօրեն, հաղորդում են թուրքմենական լրատվամիջոցները:



Երդմնակալության արարողության ժամանակ իր խոսքում Բերդիմուհամեդովը նշել է, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար պատրաստ են անցյալ ընտրություններում նախագահի բոլոր թեկնածուները:



Նշենք, որ Թուրքմենիայի նախագահական ընտրություններում Բերդիմուհամեդովն ուներ 8 հակառակորդ, որոնցից ամենահաջողակը՝ Աննանեպեսովը, ստացել էր ձայների ընդամենը 1,02 տոկոսը: