Գյումրեցի աղքատ մարդկանց առօրյան` Sony World Photography Awards-ի լավագույն տասնյակում (ֆոտո)

Գյումրեցի աղքատ մարդկանց առօրյան` Sony World Photography Awards-ի լավագույն տասնյակում (ֆոտո)

 



Հայ լուսանկարչուհի Յուլիա Գրիգորյանցի «Դատարկության բնակիչները» լուսանկարների շարքը հայտնվել է աշխարհի լուսանկարչական ոլորտում ամենից հեղինակավոր` Sony World Photography Awards-ի այս տարվա մրցանակաբաշխության լավագույն տասնյակում: us1.campaign-archive2.com կայքի փոխանցմամբ, վերջնական արդյունքները հայտնի կդառնան ապրիլի քսանին: Մասնակցում են լուսանկարիչներ 183 երկրներից: Յուլիա Գրիգորյանցի շարքը ներառված է «Ամենօրյա կյանքը պրոֆեսիոնալ խցիկի առաջ» անվանակարգում: Նշենք, որ առաջին անգամ է, որ Հայաստանը հայտնվում է նման հեղինակավոր մրցույթի լավագույն տասնյակում: Ֆոտոշարքն իրականացվել է Գյումրիում եւ պատմում է գյումրեցի կարիքավոր մարդկանց ամենօրյա կյանքի մասին: Յուլիա Գրիգորյանցը ծնվել է Երեւանում, սակայն այժմ ապրում է Ֆրանսիայում: