Իսլամաբադում հանդիպել են Էրդողանն ու Ռուոհանին

Իսլամաբադում հանդիպել են Էրդողանն ու Ռուոհանին

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, Տնտեսական գործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես հայտնում է թուրքական «Միլիեթ» պարբերականը, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումը: Նշենք, որ հանդիպման օրակարգում եղել է Սիրիական հակամարտության կարգավորումը: Երկու նախագահները քննարկել են նաեւ գլոբալ հակաահաբեկչական պայքարին եւ գլոբալ ահաբեկչության հակազդմանը եւ համատեղ գործողություններին վերաբերող հարցեր: