Մեկնարկել են Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Մեկնարկել են Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, որ մեկնարկել են ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, ռուս բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ այդ սպասվող հանդիպումից Մոսկվան դրական ակնկալիքներ ունի: Միաժամանակ նաեւ, Կրեմլը, ըստ փոխնախարար Ռյաբկովի, դրական է գնահատում Վաշինգտոնի` երկխոսելու տրամադրվածությունը հատկապես ներկայումս, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում, ինչպես Սառը պատերազմի տարիներին էին: «Հարաբերությունների վատացումը ավելի արագացավ Կիեւում երեք տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջումից հետո: Այն ժամանակ Սպիտակ տունը բացահայտ առճակատման գնաց բազմաթիվ ոլորտներում»,- նկատել է փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: