Եղիսաբեթ երկրորդ թագուհին հավանություն է տվել Brexit-ին

Եղիսաբեթ երկրորդ թագուհին հավանություն է տվել Brexit-ին

 



Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության միապետ Եղիսաբեթ երկրորդ թագուհին ստորագրել է Brexit-ի մասին օրենքը: Այս մասին հայտնում է BBC ռադիոկայանը: Ըստ հաղորդման, թագուհին վավերացրել է ՄԹ` ԵՄ կազմից դուրս գալու օրենքը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Մեծ Բրիտանիայի պառլամենտի ստորին պալատի` Համայնքների պալատի կողմից: Օրենքը նաեւ օժտում է վարչապետ Թերեզա Մեյին ձեռնամուխ լինել ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի իրականացմանը։