Հարձակում է տեղի ունեցել Ինգուշետիայում հատուկ ծառայությունների շենքի վրա

Հարձակում է տեղի ունեցել Ինգուշետիայում հատուկ ծառայությունների շենքի վրա

Ինչպես հայտնում է «Life»-ը, այսօր գիշեր հարձակում է տեղի ունեցել ՌԴ Ինգուշետիայի Մալգոբեկսի շրջանի անվտանգության հատուկ ծառայության շենքի վրա: Մասնավորապես հանցագործները նռնակներ են նետել շենքի ուղղությամբ:



Բարեբախտաբար, ըստ հաղորդման զոհեր եւ վիրավորներ չկան: Նշվում է, որ հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել եւ թաքնվել իրավապահներից: Դեպքի վայրում են իրավապահները: Իրականացվում են անհրաժեշտ գործողությունները:



Նշվում է նաեւ, որ գիշերը Ինգուշետիայի հատուկ ծառայություններն իրականացրել են հակա-ահաբեկչական «Ամրոց» գործողությունը եւ հնարավոր է հարձակումը կապված լինի այդ գործողության հետ: Այլ մանրամասներ չեն նշվում: