Արամ Պաչյանի «Ցտեսություն,Ծիտ» վեպի վերահրատարակության շնորհանդեսը

Արամ Պաչյանի «Ցտեսություն,Ծիտ» վեպի վերահրատարակության շնորհանդեսը

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,



Սիրով հրավիրում ենք մասնակցելու արձակագիր Արամ Պաչյանի
«Ցտեսություն, Ծիտ» վեպի լրամշակված տարբերակի շնորհանդեսին, որը տեղի կունենա վաղը` ԱՊՐԻԼԻ 19-ին, ժամը 18:00-ին Mirzoyan Library-ում, հասցեն` Մհեր Մկրտչյան 10:
Արամ Պաչյանի վեպի նոր մշակումը վերջաբանի փորձով լույս է ընծայել «ԴԱՐԱԿ» հրատարակչությունը: Գրքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է երիտասարդ որեւէ գրողի առաջին գրքերի հրատարակությանը:



Շնորհանդեսի ընթացքում գրողը կպատմի գրքի ստեղծման մասին, ընթերցողների հետ կքննարկի այն ընթացքը, որն անցել է տեքստ ստեղծման հետ զուգահեռ: