Ծառուկյանը քո հովանավորն ա, ի՞նչ անեմ, ասա՝ անեմ

Ծառուկյանը քո հովանավորն ա, ի՞նչ անեմ, ասա՝ անեմ

Գագիկ Ծառուկյանը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս սկսել է խաղողագործների հետ իր հանդիպումների շարքը։ Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողի մթերման կայանում խաղողագործների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է հնարավորության սահմաններում, թեկուզև տուժելով, աջակցել գյուղացիներին, որ մարդկանց բերքը դրսում չմնա, կարողանան իրացնել։



Նա նաև նշեց, որ այս տարիների համատեղ գործունեության ընթացքում ինքը խաղողագործների հանդեպ ազնիվ ու արդարացի է եղել, նույնն էլ իրենցից է ակնկալում․ ամբարեխիղճ գործընկերները իրենց կողքին տեղ չունեն։



«Մարդուն ես ապրանքը տալիս եմ՝ առանց տոկոս, ինքնարժեքով, որ վարկի տակ չմտնի, աշնանը թող բերի խաղողը հանձնի, գումարը տա։ Խաղողը չի բերում մեզ հանձնում, տանում ուրիշ տեղ ա հանձնում, որ գումարը չտա։ Իրա ցավն էլ տանեմ, թող էդ գումարը պահի իրան, ինքը էլ մեր գործընկերը չի, ինքը էլ մեր հետ համագործակցելու իրավունք չունի, սխա՞լ եմ ասում»,-խաղողագործների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Ծառուկյանը։



Հետո գյուղացիները Ծառուկյանին դիմեցին տարբեր խնդիրներով։ Մի տղամարդ խնդրեց իրեն աջակցել, որ երեխային ուղակի արտասահման՝ բուժման։ Ծառուկյանը խոստացավ օգնել։ Մի դպորցական երեխա էլ ասաց, որ ինքը գիմնաստիկայով է զբաղվում, իրեն հովանավոր է պետք։



«Կհովանավարե՞ք մեզ»,-հարցրեց երեխան։



«Ծառուկյանը քո հովանավորն ա, ի՞նչ անեմ, ասա անեմ։ Վճա՞ր ա պետք, հագու՞ստ ա պետք, ի՞նչ ա պետք»,-հարցրեց Ծառուկյանը։



«Համակարգիչ»,-ասաց երեխան։



«Համակարգիչ, որ գիմնաստիկա՞ պարապես»,-կատակեց Ծառուկյանը, ապա խոստացավ ժ, որ համակարգչի գումարը կփոխանցի երեխային, որ գնի անպայման։