Քամա 1,5 տոննա մարդասիրական օգնություն է տարվել

Քամա 1,5 տոննա մարդասիրական օգնություն է տարվել

 



Սիրիայում ռուսական զորակազմի միջոցով Սիրիայի Քամա նահանգ է տարվել 1,5 տոննա մարդասիրական օգնություն հիմնականում սննդամթերքի եւ դեղորայքի տեսքով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Օգնության բաժանումը բնակիչներին տեղի է ունենալու Սալամիա քաղաքից: Սալամիան նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը երկար ժամանակ գտնվել է գրոհայինների հսկողության տակ: Ըստ ռուսական զորակազմի ունեցած տվյալների, քաղաքում յուրաքանչյուր երկրորդ ընտանիքը չունի կերակրող: Աշխատունակ տղամարդկանց հիմնական մասը զոհվել է պատերազմում: Նշվում է, որ ԻՊ գրոհայինների դեմ պայքարելու համար Սալամիայում նույնիսկ կանանց աշխարհազորային ջոկատներ են կազմակերպվել, որոնք նաեւ մարտական գործողություններ են իրականացրել: