Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով նոր վարակման 2,5 հազար դեպք

Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով նոր վարակման 2,5 հազար դեպք

Իրանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացել է 162 մարդ, իսկ նոր հաստատված վարակակիրների թիվը կամել է 2536 մարդ; Ընդհանուր առմամբ, վիրուսակիրների թիվը կազմում է 225 205 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 10 670 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 186 180 մարդ։ 


Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 10,2 միլիոն մարդը։ Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 504 հազարը, իսկ առողջացածների ընդհանուր թիվը գերազանցում է 5,5 միլիոնը։ Վարակվածների թվով առաջինն աշխարհում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, մոտ 2,7 միլիոն վարակվածներով։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ մոտ 1,4 միլիոն վարակվածներով։ Ռուսաստանը երրորդ տեղում է՝ մոտ 635 հազար վարակվածներով։ Հնգյակում են նաեւ Հնդկաստանը՝ մոտ 550 հազար վիրուսակրով եւ Մեծ Բրիտանիան՝ մոտ 312 հազար ցուցանիշով։