Գերմանիայի նախագահը Թուրքիայում է

Գերմանիայի նախագահը Թուրքիայում է

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում է։ Ստամբուլոի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը, Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրքեն Շուլցը, Բերլինում Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենը և այլ պաշտոնատար անձինք:

Գերմանիայի առաջնորդի այցը Թուրքիա պայմանավորված է երկու պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցով: Ստամբուլից հետո գերմանական պետության նախագահը լինելու է նաև Գազիանթեփում և Անկարայում:

Նշվում է, որ այցի շրջանակներում Շտայնմայերը հանդիպելու է Գերմանիայից Թուրքիա գաղթածների հետ, ինչպես նաև երկու երրի միջև առկա տնտեսական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ է ունենալու Թուրքիայում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Բացի այդ նախատեսվում են հանդիպումներ գիտության, արվեստի, գրականության, սպորտի և քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 23-ին նա այցելելու է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը վերապրածների համար ապաստան ծառայած Գազիանթեփի դպրոց, որը գերմանական կողմի աջակցությամբ է կառուցվել: Այստեղ Գերմանիայի նախագահը մասնակցելու է նաև հարաբերությունների տարելիցին նվիրված միջոցառմանը:

Ապրիլի 24-ին էլ, մեկնելով Անկարա, հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: