«Ինչո՞ւ «Կրոկուս»-ը և ոչ Կրեմլը»․ գրառման հեղինակին ձերբակալել են (լուսանկար)

«Ինչո՞ւ «Կրոկուս»-ը և ոչ Կրեմլը»․ գրառման հեղինակին ձերբակալել են (լուսանկար)

Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է «Կրոկուս»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը նվիրված ծայրահեղական գրառումների հեղինակ Նիկոլայ Կոնաշենոկին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նա ծրագրում էր հեռանալ Ռուսաստանից վիճահարույց հրապարակումներից հետո։

Գրառումներից մեկում Կոնաշենոկը նշել է. «Ինչո՞ւ «Կրոկուս»-ը և ոչ Կրեմլը»: Ավելի ուշ նա հեռացրել է սկանդալային գրառումները։ Նշվում է, որ նրան ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, երբ վերջինս պատրաստվում էր հեռանալ Սանկտ Պետերբուրգից, իսկ այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնությունից։ «Նա ընթացակարգային գործողությունների համար բերվել է ոստիկանության բաժին։ Քրեական գործի հարուցման հարցը որոշվում է»,- հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։