Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե ինչ նվեր է ուզում ծննդյան օրվա առթիվ

 Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե ինչ նվեր  է ուզում ծննդյան օրվա առթիվ

Երևում է, Քանյեն այնքան է հոգնեցրել Քիմին, որ միակ նվերը, որը նա կցանկանար ստանալ իր ծննդյան օրվա կապակցությամբ, դա ռեփերից իր ամուսնալուծության փաստաթուղթն է։ Ըստ ինսայդերների՝ Քարդաշյանը չի համբերում, թե նրանք երբ կկարգավորեն գույքային բոլոր հարցերը, և նա վերջապես կկարողանա հանգիստ ապրել։

«Նա ավելի քան երբևէ ցանկանում է, որ այս ամուսնալուծությունը վերջնականապես ավարտվի: Քիմը կարծում է, որ այն կլինի ծննդյան լավագույն նվերը»,- ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։ Իհարկե, միլիարդատերը երախտապարտ է նախկին ամուսնուն այն ամենի համար, ինչ նա արել է իր համար, սակայն այժմ նա ցանկանում է հեռու մնալ նրանից։

«Նա երախտապարտ է, որ նա իրեն ներկայացրել է նորաձևության ինդուստրիայի հիմնական խաղացողներին, բայց նա գիտի, որ հենց ինքն է պատասխանատու այս ոլորտում իր հաջողության համար, քանի որ նա քրտնաջան աշխատել է այդ հարաբերություններն ամրապնդելու համար», – ավելացրել է ինսայդերը:

Իսկ մեկ այլ աղբյուր նշել է, որ Քիմը, մեղմ ասած, դժգոհ է Յեի պահվածքից. «Նա համաձայն չէ նրա հայտարարությունների և այն ամենի հետ, ինչ նա վերջերս ասել է իր ընտանիքի մասին։ Նա չի կիսում նրա քաղաքական հայացքները։ Նա պարզապես ցանկանում է, որ նախկին ամուսինը չհիշատակի իր մասին»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են յոթ տարվա ամուսնությունից հետո։