Շակիրան «կվերադառնա» Պիկեի կյանք՝ անսովոր ձևով

Շակիրան «կվերադառնա» Պիկեի կյանք՝ անսովոր ձևով

Ամռանը հայտնի դարձավ, որ Շակիրան բաժանվել է իր սիրելի Ժերար Պիկեից։ Զույգը հարաբերությունների մեջ է եղել 12 տարի։ Ըստ տաբլոիդների՝ երգչուհին լքել է ֆուտբոլիստին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Վերջերս կոլումբացի երգչուին ակնարկել էր, որ միշտ էլ իմացել է դավաճանության մասին։ Հայտնի է դարձել, որ Շակիրան կարող է «վերադառնալ» ֆուտբոլիստի կյանք (թեև մի փոքր անսովոր ձևով):

Ինչպես տեղեկացնում է El Espanol-ը՝ ESPN-ին հղումով, «Բարսելոնան» կարող է հանդիպում անցկացնել Շակիրայի նկարով։ Այս ամենը կատալոնական թիմի՝ Spotify երաժշտական ​​հարթակի հետ համագործակցության շնորհիվ:

Ի դեպ, վերջերս «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության խաղում խաղացել է մարզաշապիկներով, որոնք ունեցել են ռեփեր Դրեյքի լոգոտիպը։ Երգիչը դարձել էր առաջին արտիստը, որը հասել էր 50 միլիարդ լսումների Spotify-ում, որը հանդիսանում է Բարսելոնայի գլխավոր հովանավորը: Ի պատիվ այս իրադարձության, կատալոնացի խաղացողների մարզաշապիկների վրա պատկերված է եղել բու՝ Դրեյքի լոյբլի խորհրդանիշը։