Խաչատուրովին կալանավորելու իրական պատճառները․ «Վարդապետյանի պատասխանները իրավաբանության հետ կապ չունեն»

Խաչատուրովին կալանավորելու իրական պատճառները․ «Վարդապետյանի պատասխանները իրավաբանության հետ կապ չունեն»

Ամբողջ քրեական նյութերում չկա որևէ փաստական տվյալ հողամասերի ձեռքբերողների հետ կապված։ Այս քրեական գործի որակի մասին ես ընդամենը մեկ փաստով կարող եմ խոսել ու ներկայացնել։ Ես փաստերով արդեն ներկայացրել եմ, թե ինչ կեղծիք ու մանիպյացիաներ է կատարում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որին այդպես էլ մինչև այսօր պատասխան չի հնչել։ Այս մասին քիչ առաջ Գրիգորի Խաչատուրովին առնչվող քրեական վարույթի նախաքննության ավարտի, վերջինիս կալանավորման իրական նպատակների ու պատճառների, ինչպես նաև սույն գործընթացի հետագա փուլերի մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ուզում են անդրադառնալ նաև Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պրոցեսին։ Այս պարագայում նույնպես տիկին դատախազը արեց հայտարարություններ, որոնք պարզապես հարիր չեն իրավաբանին։ Դա անգամ հարիր չեն միջին մասնագիտական կրթություն ունեցող իրավաբանին։ Գլխավոր դատախազը պատասխաններ էր տալիս, որոնք իրավաբանության հետ որևէ կապ չունեին»,- ասաց Պողոսյանը, որը նաև Վարդապետյանի մասնակցությամբ կարճ տեսանյութ ցուցադրեց ՝ պնդելով, որ անգամ վերջին մեկ ամվսա կտրվածքով Վարդապետյանի ելույթները 180 աստիճանով միմյանցից տարբեր են։