Հայ մարմնամարզուհին 3 ոսկե մեդալ է նվաճել

Հայ մարմնամարզուհին 3 ոսկե մեդալ է նվաճել

Նորվեգիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «The northern lights 2024» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը 3 ոսկի է նվաճել։ Նա երեք տարբեր մրցաձևում է հանդես եկել`բազմամարտ, օղակ և գուրզեր, ու առաջին տեղը գրավել։

Հիշեցնեք, որ Աննա Բադալյանը 2023 թվականի հունվարին նույնպես մասնակցել է այս միջազգային մրցաշարին ու 2-րդ հորիզոնականն էր զբաղեցրել։ Նա արծաթ էր նվաճել միայն գնդակով վարժությունում, իսկ օղակով, բուլավայով և ժապավենով վարժություններում ոսկե մեդալ էր նվաճել։