«Ինտեր»-ը` Իտալիայի չեմպիոն

«Ինտեր»-ը` Իտալիայի չեմպիոն

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացավ  «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:  «Ինտեր»-ը հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ինտեր»-ն այս հաղթանակից հետո հավաքեց 86 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի` Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն: