Ձերբակալված երիտասարդներին բաց չեն թողնի

Ձերբակալված երիտասարդներին բաց չեն թողնի

 

Ժամեր առաջ ձերբակալված 4 երիտասադրները կմնան ձերբակալված, քիչ առաջ այս մասին մեզ հետ զրույցում նշեց գործով փաստաբան Բենիկ Գալստյանը: Հարցին, թե ինչ հիմքով, փաստաբանը նշեց, որ դեռևս տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դաշնակցության երիտասարդները ակցիա իրականացրին Կոմիտասի պողոտայում: Ակցիայից հետո, երբ նրանք վերադարձան Գյուլբենկյան 38 հասցեում գտնվող ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոն, ոստիկանության ուժերը շրջափակեցին շենքն ու բերման ենթարկեցին երիտասարդներից մի քանիսին: Բերման ենթարկվածների մեջ է ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Սեւակ Նազարյանը, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը և ևս չորս երիտասարդ: Վարդանյանի խոսքով` ոստիկանները տևական ժամանակ շրջափակել էին շենքն ու պատանդ էին պահում շենքի ներսում գտնվող դաշնակցականներին: Նշենք նաև որ ըստ համապատասխան օրենքի, ձերբակալվածները երեք ժամվա ընթացքում պետք է բաց թողնվեին, սակայն գործող իշխանությունների համար պայքարի դուրս եկած այս երիտասարդները, կարծես, լուրջ վտանգ են ներկայացնում: Ամեն կերպ փորձում են վերջիններիս կալանքի տակ պահել: