Տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին

Տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին

Հայաստանի Մշակութային Հիմնադրամ / ACF-ի և Nigoyan projects ընկերության նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին, ժամը 19։00-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին։ Ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի կյանքն է, լի արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով և, վերջապես՝ հաղթանակով: Ներկայացման ողջ ընթացքում արտիստներին նվագակցելու է հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000։
Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am կայքից`
https://www.tomsarkgh.am/hy/event/44439/Շառլ-Ազնավուր-համերգ-ներկայացում.html
Բեմականացման հեղինակ ՝ Ալլա Սահակյան
Ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան
Երաժշտական ձևավորող և գործիքավորող՝ Գարի Քյոսայան
Դերերում՝
Նարեկ Բաղդասարյան
Ալլա Սահակյան
Ստեփան Ղամբարյան
Պարերի բեմադրությունը՝ Ինեսա Արձաքանցյանի