«Գլուխն են կտրելու» մարդու, ով այգու ու համայնքի հաշվին կառուցապատում է անում

 «Գլուխն են կտրելու» մարդու, ով այգու ու համայնքի հաշվին կառուցապատում է անում

Երևանի Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմիա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Սա առավոտյան նկարել եմ Հանրապետական հիվանդանոցի հարակից այգու տարածքում:

Շինարարությու՞ն: Երևի ինձ թվում է: Բացառվում է քաղաքապետն ու ճարտարապետը այգու տարածքում շինթույլտվություններ տան: «Գլուխն են կտրելու» մարդու, ով այգու ու համայնքի հաշվին կառուցապատում է անում: Նախորդ տարի էլ մի մեծ կրպակ ավելացավ, կամ էլի ինձ թվաց:

Տեսնես հիմա ու՞մ վրա են գցելու:

#գլուխ_կտրողների_գլխից_մեծ_գործերը
#լուսաբացին_վազելու_հետևանքները»