Մեր Փանջունին երկիրը քանդում ու ասում է՝ կը շինեմ կոր

Մեր Փանջունին երկիրը քանդում ու ասում է՝ կը շինեմ կոր

Որ այս իշխանությունը քանդելու , ավերելու, փչացնելու, արատավորելու, սևացնելու  մասնագետ է, 2018-ից առ այսօր ականատես ենք։ Բայց թե ինչու է այդ փաստը  արձանագրում Տիգրան Ավինյանը, մտածելու տեղիք է տալիս։ Երևան քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետին զեկուցեցին, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ  8 և 10 վթարային շենքերի քանդման աշխատանքների համամրցույթ է հայտարարվել։ Հայտ են ներկայացրել 26 մասնակիցներ,  ընթանում է փաստաթղթերի ուսումնասիրությունները։

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասում է․ «Քանդելու գործում, ոնց որ, մասնագետ եք, քան կառուցելու»։ Իսկը «Ընկ. Բ.Փանջունին», կամ մեր Փանջունին
«Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրե թե` երբ առարկա մը գետնին նե-
տելով կտոր-կտոր կ’ընենք, այդ գործողությունը շինել բայով
չի բացատրվիր այլ կոտրել: Անկարելի եղավ բառագիտական
այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց...
պնակները, շիշերը կոտրտել...
– Կը շինեմ կոր»։

Այս իշխանությունը երբ երկիրը քանդում է, նրան թվում է, թե շինում, կառուցում է։ Նա քանդում է այն, ինչ իրենից առաջ եղել է։ Անգամ բազմադարյա երկիրը մաս- մաս քանդեց,  հանձնեց Ադրբեջանին ու զարմացած հայացքով ասաց՝ կը շինեմ կոր։ Խաչքարերն է քանդում, հոգևոր արժեքները, դատարաններն  է քանդում։ Հայաստանն է մաս- մաս քանդում, հանձնում թշնամուն,  հասել է եկեղեցուն, Սահմանադրությանը, պետության հիմքին՝ պատմությանը։ Քանդման պրոցեսի մասին երբ հարցնես  մեր Փանջունուն, կասի՝ կը շինեմ կոր։ Արցախը շինեց, ծաղկացրեց, անցել է Հայաստանի ծաղկեցմանը։ Տնտեսության զարգացման թվեր է բերում, բայց սահմանները մոտենում են մեր տներին։ Մեր տներն էլ հանձնելուց կասի՝ կը շինեմ կոր, ինչպես Արցախը հանձնելուց ասաց՝ Հայաստանը կը շինեմ կոր։