Ինչու՞ է BBC-ն հիշել Նախիջեւանը

Ինչու՞ է BBC-ն հիշել Նախիջեւանը

BBC-ին անդրադարձել է Նախիջեւանին: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական մամուլը եւ որոշ մանրամասնություններ փոխանցում: Ուշագրավ է, որ հեղինակավոր լրատվամիջոցի ներկայացմամբ՝ Նախիջեւանը «90-ականների սկզբին Հայաստանի կողմից ենթարկվել է շրջափակման եւ գոյատեւել միայն Արաքս գետի վրա փոքրիկ կամրջի շնորհիվ կապվելով Թուրքիայի հետ»: Ի վերջո BBC-ին հարց է հնչեցնում. «Ի՞նչ է Նախիջեւանը: Դա ինքնաբավ եւ առաջադիմող էքսկլավ է՝ բնակեցված ալտրուիստ կամավորականներո՞վ, թե բծախնդրորեն ստեղծված՝ ճգնավորների հայրենակալվա՞ծք: Գուցե՝ ամեն ինչ միասի՞ն»:

Ինչու՞ է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստի նոր իրավիաճակում BBC-ին հիշել Նախիջեւանը, Թուրքիայի հետ նրա կենսական կապը: Մանավանդ ինչու՞ է բրիտանական լրատվամիջոցը Նախիջեւանն անվանում «կամավորականների բնակության վայր» կամ, որ շատ ավելի ինտրիգային է՝ «ճգնավորների հայրենակալվածք» կամ՝ «գուցե ամեն ինչ միասի՞ն»: Ինչպե՞ս հասկանալ Նախիջեւանի բնակչությանը տրված «կամավորական ճգնավորներ» բնութագիրը: Դա ակնարկ չէ՞ մոլեռանդության մասին: Ո՞վ է բծախնդրությամբ ստեղծել «մոլեռանդների այդ հայրենակալվածքը»: Ի՞նչ նպատակով: BBC-ին Նախիջեւանի կարգավիճակի հնարավոր փոփոխությու՞ն է տեսնում: Համենայն դեպս, հոդվածի ամփոփումը բազմաթիվ հարցերի տեղ է թողնում: