Ախպորս արեւ, Իշխանասարը Նիկոլին ա ընտրալ

Ախպորս արեւ, Իշխանասարը Նիկոլին ա ընտրալ

Իշխանասար գյուղի  թեման է հիմա, թե ոնց թշնամու արկերի տակ գտնվող գյուղացիները ՔՊ-ին ձայն տվեցին։ Մի մասը խոսում է, որ հավանաբար կեղծիք է եղել, մյուս մասը գյուղացիներին զոմբի է անվանում,  նույնիսկ ասում, որ թող գնան ու իրենց ապագան վայելեն՝ մենք գործ չունենք։ Իրենք են դա ընտրել։ 

Ինչևէ, զանգում եմ Իշխանասարի համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանին։ Արցախյան առաջին պատերազմի  առաջին օրվանից մինչև վերջին օրը կռվել է։ Ինձ էլ այդ օրերից հիշում է։ Նախ ասեմ, որ անկուսակցական է։ 

-Մարատ ջան, ժողովուրդը ամեն ինչ մի կողմ դրած Իշխանասարի ընտրությամբ է վրդովված։ Ինձ կարո՞ղ ես մի քանի խոսք ասել։ 

- Գյուղացին հինչա, աշխարհից կտրված մի պան։ Նրանը գյուդու՞մ ես հինչնա, հու վեր ուրան յեշումա, մի պյանա անում։ Մեր գյուղացին ապահովվածա  գազավ, ճիրավ, էլեկտրականությամբ, նոր էլ դպրոց են շինալ, հեսա նոր էլ ասֆալտ են անում։ Քինացել, ընտրել ա Նիկոլին․ որովհետեւ մեչտեղ էլ հու՞ կա, վեր ընտրի։ Էսօր պարզ ասեմ լիդեր՝ չկա։ Լոխ թախկցած են։ Գյուղացին էլ տեսնումա լիդեր չկա՝ վսյո,- ասումա Նիկոլնա։ Դե Նիկոլին այլընտրանք ասի, վեր յեկալա մեր գյուղը ու ասալ, վեր ինքը նենց կանի, վեր կրակեն վեչ։ 

- Ախր Իշխանասարը ձեր աչքի դեմն է, ասում եմ,- ո՞նց եղավ։ 

- Իշխանասարը մինակ գյուղինը չի, այն Գորիսից կյալիս, քինում հըսնումա մինչև Ծղուկ սարը։ Գյուղացու վեջն էլ չի, քինում, իր խոտը պերումա, ասում՝ տիյեր Աստված, հինչ կինի, կինի։ Գյուղան վեչ մինը տուս չի եկալ, երեխեքը մի մոմենտ հանեցինք, հիմա ստեղ են։ Ես գտնում եմ, վեր Իշխանասարը Նիկոլին ընտրեց, որովհետև օրիշը չկա, այլընտրանք չկա։ 

- Իսկ գուցե կեղծել, կաշառե՞լ են։ 

- Ախպորս արեւ, Իշխանասարը Նիկոլին ա ընտրալ։ Մինին թա մի պան եմ ասալ, համութ ինձ։ Մինը տու ես, բա էլ հու՞մ ընտրես։ Մեջտեղ ուրիշը չկա, սոտ ցուցակա։ Գյուղացուն էլ անգրագետ չասեք, շատ լյավ հըսկանումա, որ շատան, քիչան Նիկոլն ա օգնում։