Գազի եւ էլեկտրականության համար ծախսերը կարող են աճել 300 տոկոսով

Գազի եւ էլեկտրականության համար ծախսերը կարող են աճել 300 տոկոսով

Իտալիայում 2023 թվականին 2020-ի համեմատությամբ, գազի եւ էլեկտրականության համար նախատեսված ծախսերը կարող են ավելանալ 300 տոկոսով։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը, մեջբերելով սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Assoutenti կազմակերպության ղեկավար Ֆուրիո Տրուցիի խոսքերը։

Համաձայն այդ հրապարակման, մասնագետները նշում են, որ էներգակիրների գների հետ կապված լարված վիճակը կպահպանվի նաեւ հաջորդ տարի։ Հաշվի առնելով սրա հետ նաեւ այն, որ գազի եւ էլեկտրականության գները կտրուկ ավելացել են ու չկա ազգային կամ եվրոպական մեխանիզմ, որը կսառեցներ տարիֆները կամ էլ արդյունավետ հակազդող միջոցներով կմեղմեր գնաճը, ապա սպասվում է, որ 2023 թվականին մեկ ընտանիքի էներգամատակարարման արժեքը կարող է հասնել 5266 եվրոյի, որից 3052 եվրոն գազի, 2214 եվրոն՝ էլեկտրականության դիմաց, ինչը նշանակում է, որ 20 թվականի համեմատությամբ՝ էներգիայի համար նախատեսված ծախսերը ավելանում են 300 տոկոսով։ 2021-2222 թվականներին այդ ծախսերը 20-ի համեմատությամբ աճել են 92,7 տոկոսով։

Ընթացիկ դրությամբ, էներգիայի մատակարարման ծախսերը մեկ ընտանիքի համար կազմում են 2558 եվրո, որից 1516 եվրոն գազի համար, 1042 եվրոն՝ էլեկտրականության։ Բացի այդ, հոկտեմբերից տարիֆների հաշվարկի նոր մեթոդ է կիրառվելու եւ գանձումը կատարվելու է ոչ թե եռամսյակային կտրվածքով, այլ ամսեամիս։