Ցանկանում են արգելել դեպի Ռուսաստան սմարթֆոնների արտահանումը 

Ցանկանում են արգելել դեպի Ռուսաստան սմարթֆոնների արտահանումը 

Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանվելիք նոր սանկցիաները ներառում է նաեւ մի քանի տասնյակ բարձր տեխնոլոգիական ապրանքների, այդ թվում նաեւ սմարթֆոնների՝ դեպի Ռուսաստան արտահանման արգելք։ Նշվում է, որ համապատասխան փաստաթղթի տարբերակները արդեն կազմվել են Իռլանդիայի, Լեհաստանի եւ Բալթյան երկրների կողմից։ Արգելքի տակ կարող են հայտնվել նաեւ ռադարներն ու լազերային սարքավորումները։

Բացի այդ, առաջարկվում է, որպեսզի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները չկարողանան սպասարկել ՌԴ-ից հաճախորդների կամ էլ ձեռք բերել «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանք։ Բացի այդ, նշված երկրները ցանկանում են իրենց մոտ եթերազրկել ռուսական հեռուստակայանները։