Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի վերանայվել և, ինչպես նախկինում էր, չեն ենթադրում միջուկային զենքի ստեղծում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանի Իսլամական Հանրապետության ոչ ռազմական, ոչ էլ պաշտպանական դոկտրիններում միջուկային զենքի մասին խոսք չի գնում։ Մենք արդեն բազմիցս բարձրաձայնել ենք Իրանի դիրքորոշումն այս հարցում․ այս դոկտրիններում փոփոխություններ չեն արվել»,- Քանանիի խոսքերն է մեջբերել իրանական IRIB-ը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ իրենց երկիրն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով և երկար տարիներ գործել է միջազգային կանոններին համապատասխան։
«Այս առումով խաղաղ ատոմի զարգացման մեր գործունեությունը շարունակվում է և կշարունակվի»,- ասել է նա։
Կարծիքներ