Թոմ Հենքսը պատմել է, թե ինչպես է իրեն զգում կորոնավիրուսով վարակվելուց հետո

Թոմ Հենքսը պատմել է, թե ինչպես է իրեն զգում կորոնավիրուսով վարակվելուց հետո

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը թվիթերյան իր էջում ներկայացրել է, թե ինչպես է իրեն զգում կորոնավիուսով վարակվելուց հետո։ Նշենք, որ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Վիլսոնը հոսպիտալացվել էին Ասվտրալիայում, իսկ 10 օր առաջ նրանք կարանտինի ռեժիմի տակ էին մտցվել։ «Մենք մեզ արդեն ավելի լավ ենք զգում»,- հայտարարել է Հենքսը։ Նա նաեւ ասել է, որ ինքնամեկուսացումը աշխատում է որպես կանխարգելիչ տարբերակ․ «Դու ոչ մեկին չես փոխանցում վիրուսը եւ ոչ մեկն էլ քեզ չի փոխանցում։ Ողջամիտ է»,- ասել է նա։