Այսօր նա բունկեր չի փախչում, բաց է խոսում․․․

Այսօր նա բունկեր չի փախչում, բաց է խոսում․․․

Իրադրությունը վերլուծելու, գնահատականներ տալու ժամանակը վաղուց է անցել, իսկ մենք այդ շրջապտույտից դուրս գալ չենք կարողանում։ Ոնց որ մրցույթ լինի, թե ով ավելի լավ կարող է հայհոյել Նիկոլ Փաշինյանին։ Նույնը կրկնելու, նույնը ասելու, նույնանման գնահատականներ տալու սարդոստայնի մեջ ենք հայտնվել։ Ժամանակն է հասկանալ, որ մեզ այդ շրջապտույտի մեջ պահող  ուժ կա, և մենք չպետք է տրվենք այդ սադրանքին։

Մեզ սանձող աներևույթ ուժ կա, որը մեր մեջ կոտրում է դիմադրության, պայքարի ոգին։ Թե ով է հայտնվել  Հայաստանի կառավարման ղեկին, այլևս պետք չէ բացատրել, ինքը արդեն այնքան առաջ է գնացել, որ իր ասուլիսներով հարցազրույցներով, գործնական քայլերով՝ «առանց քաշվելու» պատմում է, թե ինքը ով է հայ ժողովրդի համար։ Պատմության մեջ կա՞ էլի մի ղեկավար, որին այդքան շատ հայհոյել են։ Սոցիալական հարթակները պայթում են նրան հայհոյելու, անիծելու, տարբեր անվայելուչ մակդիրներով որակելու ուժգնությունից։ Եթե Ավինյանն ասում է իր ներվերը բետոնից են (դա նույնն է եթե ասի՝ իմ գլուխը բետոնից է։ Նյարդերը , նյարդավորում են գլխի շրջանը և միանգամից միանում գլխուղեղին (հիմնականում ուղեղաբնին), ապա հնարավոր չէ հասկանալ թե ինչից է կազմված Նիկոլ Փաշինյանի գլուխը։

Մի օր էլ ինքը կասի, թե ինչից է կազմված իր գլուխը։ Եթե առաջ, երբ տարածքի հանձնում էր լինում, Փաշինյանը թաքնվում էր բունկերում, այսօր առանց բունկերում թաքնվելու է տեղեկացնում, թե ինչ փուլերով և ինչպես է ՀՀ տարածքները հանձնելու։ Դեռ մի քիչ շղարշներ կան, բայց շուտով դա էլ կվերանա ու ավելի բաց կասի՝ ձեր տները լքեք, սրանք ձերը չեն։  2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ նա թաքնվել էր բունկերում ու  վախենում է դուրս գալ ու ներկայանալ աշխատանքի, ձեզնից, ժողովրդից էր վախենում։ Ժողովուրդը ուժ ուներ, արժանապատվություն, դիմադրելու կամք։ Այսօր նա բունկեր չի գնում ու այնտեղից չի վախվորած ասում, որ Արցախը հանձնելուց հետո սկսել է Հայաստանի հանձնման գործընթաց։ Այսօր նա բաց է խոսում։ Ձեզանից էլ վախենալու բան չունի։ Տավուշի գյուղերը Ադրբեջանինը հայտարարելուց հետո, Տավուշ է գնում։ Դիմավորեք աղ ու հացով։ Չէ՞ որ մարզպետ, գյուղապետ այսօրվա համար է «իր մարդկանց» նշանակել։