«Էլ Կլասիկոն» առանց Լաուսի․ ո՞վ է փոխարինելու նրան

 «Էլ Կլասիկոն» առանց Լաուսի․ ո՞վ է փոխարինելու նրան

Վաղը Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակում կայանալու է աշխարհում առհասարակ ամենահետաքրքիր և սպասված դիմակայություններից մեկը։ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Բարսելոնային»։ Ինչպես գրում են իսպանական մարզական հեղինակավոր պարբերականները,  խաղի նախապես նշանակված գլխավոր մրցավար Մատեու Լաոսը մկանային վնասվածք է ստացել, ուստի չի կարողանալու սպասարկել հանդիպումը։

Իսպանիայի առաջնության մրցավարների հանձնաժողովը փոխել է հանդիպման մրցավարին: Առաջիկա Կլասիկոն կսպասարկի Խեսուս Խիլ Մանսանոն: Մանսանոն «Ռեալի» մասնակցությամբ սպասարկել է 31 խաղ, որոնցից 25-ում հաղթել է «Արքայական ակումբը», պարտվել ու ոչ-ոքի անցկացրել 3-ական անգամ: «Բարսելոնայի» մասնակցությամբ Մանսանոն սպասարկել է 20 հանդիպում, որոնցում «Բարսան» հաղթել է 11 անգամ, ոչ-ոքի խաղացել 5 անգամ և պարտվել 4 անգամ։