ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու, մինչև չասի, որ Մարտի 1 է արել

 ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու, մինչև չասի, որ Մարտի 1 է արել

«Ես հարգանքով եմ վերաբերվում «Դաշնակցությանը»:Պետք է ասեմ, որ դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունեմ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, բայց Դաշնակցության վարկանիշը դուք եք մսխել, ոչ թե մենք: Դաշնակցությունը պետք է վերաիմաստավորվի»: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկեք Դաշնակցության պահվածքը մարտի 1-ից հետո, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը և այլն: Մինչև այն պահը, որ «Հայաստան» դաշինքը չի գա ու ասի, որ, այո, արել են Մարտի 1, կեղծել են ընտրություններ, ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու»,- ասաց նա: