Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան

Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է․

«Արդեն մի քանի ժամ է, ինչ պրն. Խաժակյանի հետ քաղաքապետարանում ենք: Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան, սակայն ունեցանք հեռախոսազրույց, որի ընթացքում մեր մտահոգությունները հայտնեցինք ստեղծված իրավիճակի և նրա հետևանքների հետ կապված, ինչպես նաև արեցինք առաջարկներ: Մեր մտահոգությունը հայտնեցինք նաև առաջիկայում կայանալիք ավագանու հերթական` մարտի 19-ի նիստի հետ կապված` շեշտադրելով իրավական որոշ խնդիրներ, որոնց հետ կապված առաջարկեցինք լուծում ևս: Նաև հայտնեցինք մեր պատրաստակամությունը` ստեղծված իրավիճակում աջակցել համայնքին և քաղաքային իշխանություններին:

Պահպանե´ք զգոնություն և եղե´ք առողջ»;