Իսկ կա՞ մարդ, որ ուզում է խաբված, ստված ու չարիքից պարտված լինել

Իսկ կա՞ մարդ, որ ուզում է խաբված, ստված ու չարիքից պարտված լինել

«Մենք ճիշտ ու առաքինի գործ ենք անում, չենք համակերպվում ստի հետ, չենք համակերպվում կեղծիքի հետ, չարիքի հետ։ Սա միայն հայրենիքի ինչ-որ մի հողակտորի հարց չէ։ Մեր հայրենիքի ամեն սանտիմետրը շոշափելի արտահայտությունն է ճշմարտության»։ Այս մասին քիչ առաջ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը: 

«Այս պրոցեսը ստի, կեղծիքի ու չարիքի արտահայտությունն է։ Ու ո՞վ է այն մարդը, որ ուզում է ստված լինել, խաբված լինել, չարիքից պարտված լինել։ Կա արդյոք այդպիսի մարդ, ես չեմ հավատում, որ նման մարդ կա։ Այսքան գյուղացի մարդ, այսքան քաղաքացիներ ինչի համար են դուրս եկել։ Այս մարդիկ դուրս են եկել ճշմարտությունը արդարությամբ պաշտպանելու համար»,-հավելեց նա։