Հայազգի երգչուհին «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Վրաստանը

Հայազգի երգչուհին «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Վրաստանը

«Շատ բան եմ ուզում ասել: Նախ սկսեմ նրանից, որ շատ մարդկանց հետ ծանոթացա, ընկերներ ձեռք բերեցի, և միայն դրանով արժեր մասնակցել այս նախագծին:

Ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար մեծ պատասխանատվություն էր կատարել եվրատեսիլյան անզուգական և հաղթող երգը, շատ ուրախ եմ, որ իմ կատարումն այդքան մեծ արձագանք առաջացրեց, և այն ձեզ դուր եկավ։ Զանգերը, հաղորդագրությունները չեն դադարում»:

Ինստագրամի իր էջում գրել է հայազգի երգչուհի Իռու Խեչանովը, «The Voice» երաժշտական նախագծում հաղթելուց հետո:

Ինչպես նախապես որոշված էր,  «The Voice» շոուի հաղթողը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում: