Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է  39-ով՝ հասնելով 329-ի: Բուժվածների թիվը 18 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 311։ Մահացել  է 1 մարդ։ Բացասական թեստերի քանակն է 1625 :

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: