«ՖԻՖԱ»-ն խնդրել է ֆուտբոլիստներին համաձայնել աշխատավարձների՝ 50 տոկոսով ժամանակավորապես կրճատմանը

«ՖԻՖԱ»-ն խնդրել է ֆուտբոլիստներին համաձայնել աշխատավարձների՝ 50 տոկոսով ժամանակավորապես կրճատմանը

«ՖԻՖԱ»-ի ղեկավարությունը հանդիպում է ունեցել Եվրոպական ակումբների ընկերակցության եւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, խնդրելով, որպեսզի ֆուտբոլիստները համաձայնեն կորոնավիրուսային համավարակի այս շրջանում աշխատավարձների 50 տոկոսով կրճատմանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ընդ որում, կրճատման տոկոսադրույքը՝ 50 տոկոս, նույնական կլինի բոլոր ակումբների համար անխտիր։

Նշենք, որ այժմ դադարեցված են բոլոր առաջնությունները եւ Լիգաներն ու ակումբները լուրջ վնասներ են կրում։