Դա հասարակության այն խավն է, որը սպասում է` իրեն առնեն, դրա համար էլ դեռ արթնացած չեն

Դա հասարակության այն խավն է, որը սպասում է` իրեն առնեն, դրա համար էլ դեռ արթնացած չեն

Հայաստանյան ներքաղաքական լարվածությամբ պայմանավորված` Hraparak.am-ը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:

«Հունիսի 3-ի դեպքերը՝ իմ գնահատմամբ, զուտ իշխանության կողմից գործող սադրանքի արդյունք են: Բողոքական ցուցարարներն ամենևին էլ նպատակ չունեին անախորժություն պատճառել: Նրանք ընդամենն ուզում էին կառավարական ամառանոցներից անցնել դեպի Դեմիրճյան փողոց: Ու հանկարծ ոստիկանական ուժերը որտեղից որտեղ սկսում են կրակ բացել: Չի կարելի չնկատել, որ իշխանավորները, թուրքամետները բավականին վախեցած են: Կամ ավելի վատն ասենք՝ նրանք միտումնավոր սադրում են ընդդիմադիրներին, որպեսզի լինի շատ ավելի խոշոր բախում, որպեսզի լինեն մարդկային կորուստներ, զոհվածներ, վիրավորներ և այլն, և այլն: Ավելի վատ նպատակ է սա, քան ծեծկռտուք կազմակերպելն ու  իրականացնելն ընդդիմադիրների դեմ»:

Ըստ Շաքարյանցի, նույնն անում էր Լևոն Տեր-Պետրոսյանը` 1990-ականներին: 

«Շատ լավ հիշում եմ՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը և իր տարբեր ջեբի շնիկ-նիկոլիկները մոռացել են, մենք շատ լավ ենք հիշում: Մենք Երևանում էինք ամբողջ այդ ընթացքում: Ոչ մի տեղ չենք գնացել կուրսերի՝ իրենց նման, որպեսզի սովորենք, թե քաղաքացիական անհնազանդություն ոնց են կազմակերպում: Թիֆլիսահեղափոխականների փորձը Փաշինյանի մոտ գերազանց է, նա դա ստացել է Թիֆլիսում կուրսերի ժամանակ: Դա լևոնական, ՀՀՇ-ական նույն մեթոդաբանական գործընթացներն են՝ սադրել ընդդիմադիրներին, որպեսզի լինի անհամաչափ ուժ կիրառելու գործընթաց, որն իբր թե հիմնված է օրենքի ուժի վրա»,-ասաց Շաքարյանցը:

Հանրության մի զանգված դեռ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին և հավատում նրան, ինչո՞ւ: «Այն հանրությունը, որը շարունակում է որպես կենսագույն արժեք ընկալել և գնալ ընդդիմադիրներին սատարելու, դրանք զոհվածների ծնողներն են, մարտական ընկերները: Իսկ ով արթնացած չէ, դրանք, այսպես կոչված, նիկոլականներն են: Տո, ես անձամբ թքած ունեմ ցանկացած նիկոլականի վրա, ինքը հայ չի՝ թուրք է: Հայը պարտավոր չի թուրքերին հաշվի առնելու: Կապ չունի՝ այս թուրքը հագնած է ոստիկանի համազգեստ, նախարարության ինչ-որ մի պաշտոնայի համազգեստ, թուրքը մնում է թուրք, ու վերջ: Այդ մարդիկ, դրանք ծախու մարդկանց շերտեր են, որոնք պատրաստ են ծախվել ցանկացած գումարի դիմաց: Ժամանակին իրենք իրենց ձայնը վաճառել են ՀՀՇ-ին՝ գրեչկայի, շաքարավազի կամ ալյուրի կիլոներով, հետո՝ 20 հազար դրամով, մարզերում՝ ավելի էժան: Հիմա էլ ուրիշ գին են սպասում, որ առաջարկվի՝ վաճառական են, չէ՞: Սպասում են` ընդդիմությունը գա, փող բաժանի կամ խոստումներ տա: Խնդիրն այստեղ է, դրանք մեր հասարակության այն խավերն են, որոնք սպասում են` իրենց առնեն, դրա համար էլ դեռ արթնացած չեն»:

Մեր այն հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի քաղաքագետը դիմադրության շարժման  հետագա զարգացումների և արդյունքների վերաբերյալ, վերջինս ասաց. «Եթե այդ հունով շարունակվի, և պահանջված արդյունք չլինի, զուգահեռ էլ ցայտուն արտահայտված արտաքին գործոնների միջամտությունը մեր ներքին գործերին շարունակվի՝ այն մասսան, որը համաձայն չի Փաշինյանի հետ, կսկսի գաղթել երկրից: Տեղի կունենա աղետալի գաղթ, ինչին ականատես եղանք ՀՀՇ-ի և Լևոնի ժամանակ»: