ՔՊ-ական ավագանին հրատապ կարգով Սամվել Ալեքսանյանի փեսուն 16 հարկանի շենքերի շինթույլտվություն է տվել
Երեւանի ավագանու այսօրվա նիստից մեկ օր առաջ ՔՊ-ականները հրատապ կարգով հողօգտագործման հանձնաժողովի նիստ են գումարել եւ հողի նշանակությունը փոխելու հարցերի արանքում «սղացրել» են Սամվել Ալեքսանյանի փեսուն՝ Դավիթ Դավթյանին պատկանող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը շինթույլտվություն տալու հարցը։
Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ամուսինը Արաբկիրում շուրջ 5500 մետրի վրա կառուցելու է 16 հարկանի էլիտար շենքեր։ Հարցը ներառված է ավագանու այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում, ըստ երեւույթին, որպեսզի եւս մեկ անգամ չարծարծվի օլիգարխիայի եւ ՔՊ-ականների կապն ու համագործակցությունը։
Կարծիքներ