ՌԴ-ում նավթի գործարան է այրվում (տեսանյութ)

ՌԴ-ում նավթի գործարան է այրվում (տեսանյութ)

Սիզրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները։

«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանի տարածքում»,- ասվում է «Город Сызрань»-ի «Вконтакте» էջում։

Նշվում է, որ տուժածներ չկան, գործարանի անձնակազմը տարհանվել է։
Տարածքի բնակիչները ուժգին հարված են լսել, որից հետո բազմահարկ շենքերի պատուհանները սկսել են ցնցվել։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, պարզվում են հրդեհի պատճառները։ 

Ըստ ԶԼՄ-ների՝ հրդեհը կարող էր առաջանալ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։