«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենի համարձակ հայտարարությունը՝ Փաշինյանին

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենի համարձակ հայտարարությունը՝ Փաշինյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի՝ նոր էլեկտրագնացքով։

Այցի շրջանանակում վարչապետը եղավ նաև Գյումրու «Ավտոկայան» թաղամասում, որտեղ տնակային մեծ ավան կա։ Այնտեղ նույն պատկերն էր, ինչ կայարանում, նրան շրջափակեցին գյումրեցիները, դիմեցին բազմաթիվ խնդիրներով, հանձնեցին բազմաթիվ նամակներ։

Նիկոլ Փաշինյանը մի կարճ առանձնազրույց ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, որին էլ հենց պատկանում է «Տրանս-ակնթարթ» ընկերությունը, որը սպասարկում է «Գյումրի-Երևան» երթուղին։ Այնուհետև վարչապետը շրջեց տնակային ավանով, անգամ հյուրընկալվեց մի քանի ընտանիքի։ Սակայն այստեղ ամենաանսպասելին և ուշագրավը «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանի վարքն էր, նա մոտեցավ վարչապետին, խնդրեց լսել իրեն՝ հարցնելով թե տեղյակ չէ՞ արդյոք վերջին ժամանակներս «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ ստեղծված  աղմուկի մասին, և որ ինքը վերջերս հոգաբարձուների խորհրդի կողմից պաշտոնանկ արված տնօրենն է, քանի որ բարձրաձայնում էր նախկին տնօրենի կեղծարարությունների մասին։

Փաշինյանն առաջարկեց դիմել իրավապահներին, որին ի պատասխան Մհեր Խաչատրյանն արձագանքեց, թե վաղուց դիմել է, սակայն դիմում է նրան, որպեսզի այդ ամենն օբյեկտիվ արվի և այստեղ արեց համարձակ հայտարարություն․ «Պարոնն վարչապետ, իշխանության հետ կապ ունեցող շատ մարդիկ էլ կան այնտեղ»,- ասաց նա

 Հիմնադրամի նախկին տնօրենն, ըստ երևույթին, ակնարկում էր Փաշինյանի կողքին կանգնած մարզպետին, քանի որ հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հենց մարզպետի մտերիմ ընկերն է։

Նկատենք, որ  Փաշինյանը շրջանցեց խոսակցությունը և քայլեց առաջ։