Արարատ Միրզոյանը՝ ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու մասին

Արարատ Միրզոյանը՝ ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու մասին

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել այնքան, որքան Եվրոպական Միությունը դրանք հնարավոր կհամարի, Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այժմ Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է բոլոր հարևան երկրներ հստակ հանձնառությունը և միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը։ Կան մարտահրավերներ, կա բարդ պատմություն, բայց խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը ևս աներկբայորեն իր հավատարմությունը ցույց տա խաղաղության գործընթացին և հանրահռչակված սկզբունքներին»,-ասաց Արարատ Միրզոյանը։