Նման մեծ բողկ կարող էր ուտել միայն Փաշինյանը․ ջաններդ յուղեք, հակընդդեմ հայց ենք պատրաստում

Նման մեծ բողկ կարող էր ուտել միայն Փաշինյանը․ ջաններդ յուղեք, հակընդդեմ հայց ենք պատրաստում

Այս աստիճանի լկտիություն ու ցինիկություն ես չէի սպասում անգամ Նիկոլ Փաշինյանի պես մարդու կողմից։ Ակնհայտ է, որ այս բողկը շատ ավելի մեծ է, քան դատախազության կամ Քննչական կոմիտեի ղեկավարների գլուխները։ Այո, նրանք իրենց գլխից մեծ բողկ են կերել, իսկ նման մեծ բողկ, ակնհայտ է, կարող էր ուտել միայն մեկ մարդ ու դա Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, ում թույլ չեն տվել երկիրը լքել։

«Իմ փաստաբանը Տիգրան Աթանեսյանն է։ Ես չեմ ուզում այսօր իրավական գնահատականներ տալ, թեպետ արդեն իսկ ակնհայտ է, որ մեղադրանքի ու խափանման միջոցի բացակայության հարցերը լուրջ հիմքեր են տալիս մեզ մտածելու այս առիթով քրեական գործ հարուցելու հայցով դիմելու համար։ Մենք պետական կառավարման համակարգի համապատասխան  մարմինների կողմից հստակ տեսնում ենք առնվազն պաշտոնական դիրքի չարաշահում։ Պատրաստվեք ու ջաններդ յուղեք, հակընդդեմ հայց ենք ներկայացնելու։ Այսպիսի լկտիությունները մեր երկրում այս մարդկանց ժամանակ շատ են եղել ու հանկարծ չստացվի, որ Աշոտյանին կպել են, սկսել է խոսել»,- հավելեց նա։

Ավելի վաղ Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Վաղ առավոտյան կարճ ժամանակով մեկնում եմ արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին մասնակցելու։

Մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական օղակում շնչահեղձ են լինում մեր ազգային և պետական շահերը, իսկ մեզ ներկայացնող տմարդները իրենց արկածախնդիր, կիսագրագետ և անպատիվ գործունեությամբ միայն նոր սպառպալիքներ, նոր մահեր և նոր կորուստներ են «ավետում» ու բերում։

Արտաքին քաղաքականությունը գիտելիքի, փորձի, խելքի, արժանապատվության և ոգու վրա պետք է խարսխված լինի։

Մեր ասելիքը հստակ է։ Մեր հիմնավորումները՝ ամուր։ Մեր նպատակները՝ ազնիվ։
Հայաստանը չի վաճառվում։
Արցախը չի վաճառվում։
Մենք չենք վաճառվում»: