Հորը թողել, անցել են որդուն
Էն որ ոստիկանները կոտրում են 77-ամյա կնոջ ձեռքը, մեծահասակներին տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառում, անչափահասների ու պատգամավորների են քաշքշելով բերման ենթարկում, թքում ու ծեծում ՀՀ քաղաքացիներին, դրա մասին իշխանությունը, լռում է։ Քաղաքացին իրենը չի, Նիկոլի աթոռը չի պահում, իրենը միայն ոստիկանն է, կարմիր ու սև բերետավորը։
Իշխանության սադրանքներին նոր չենք ծանոթ։ Նոր չէ այն պայքարը, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է արցախյան պատերազմի հերոսների նկատմամբ, նրանց յոթը պորտի նկատմամբ։ Աթոռին մնալու նրա վերջին փայտիկը սադրանքն է։ Իսկը ժամանակն է, որ երթերի ընթացքում ոստիկանի կամ ծերունիների միջոցով իրագործի իր սադրիչ գործողությունները։ Քննչական կոմիտեի հայտարարությունից մի դրվագ եմ ներկայացնում․
«Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է: Վերջինս ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով»: Պարզվում է, որ «ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը »:
Հայր Խաչատուրովի հետապնդումների «ողջ հմայքը»՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանն իր մաշկի վրա շոշափելի զգաց ու տնքոցն առ այսօր չի կտրվում։ Հայր Խաչատուրովին մեղադրում էր, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ է կատարել։ Հայկական կողմի նախաձեռնությամբ, ասել է թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Մինչև հիմա Հայաստանը դրա ծանր հետևանքները քաշում է։ Կարևորը պաշտոնից ազատելն էր, ինքը գիտի թե ինչու էր դա անում։ Հայաստանի ներկա թշվառ վիճակը վկա։ Ի դեպ, ի՞նչ դառավ այդ գործը, թե՞ կարևորը Ռուսաստանի հետ առճակատման գնալն էր։
Հիմա էլ հորը թողել՝ անցել է որդուն․․․
Նիկոլ Փաշինյանը չի կարողացել մարսել Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի հարցը, որն 2018 թվականի նոյեմբերի 18-ին ուղղել էր իրեն․
«Արցախի հաղթանակի խորհրդանիշ համարվող Շուշին ծախելուց ՀԴՄ կտրոն տվե՞լ ես, ա՛յ շիզոֆրենիկ»։
Կարծիքներ