Որ լրատվամիջոցները չեն տեղադրել կուսակցությունների հայտարարությունը

Որ լրատվամիջոցները չեն տեղադրել կուսակցությունների հայտարարությունը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին պատերազմի 20-րդ օրը 13 կուսակցություններ հանդես եկան  հայտարարությամբ, որով դիմում են ՀՀ կառավարությանը եւ պահանջում ՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:Ինչպես նաեւ առաջարկում.

«Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»:

Քանի որ, ինչպես քաղաքական ուժերն են փաստում՝ Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի:

Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:
Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում»:

Որքան էլ տարակուսելի է՝ կուսակցությունների համատեղ հայտարարությանն անտարբեր են մնացել հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ, որոնք իրենց լրահոսում հարկ չեն համարել տեղադրել այս անմեղ հայտարարությունը; Դրանք են վարչապետի ընտաիքին պատկանող  Armtimes.com-ը, Ազատություն-ը, Արման Բաբաջանյանի Առաջին լրատվականը, Araratnews.am-ը, դատելով իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների նմանօրինակ արձագանքից, կարելի է հասկանալ, պատկերացում կազմել, թե ինչպես է հայրենի իշխանությունն ընդունել առաջարկը: