Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը տեղի կունենա առանց հանդիսատեսի

Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը տեղի կունենա առանց հանդիսատեսի

Ռուսաստանցի մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի եւ ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա առանց հանդիսատեսի։ Այս մասին հայտնում է Yahoo! Sports-ը, վկայակոչելով UFC նախագահ Դան Վայթին։

Նման որոշում կայացվել է, հաշվի առնելով կորոնավիրուսային պանդեմիան։ «Ես գիտեմ, թե որտեղ տեղի կունենա մենամարտը, բայց դեռ պատրաստ չեմ դա ասել։ Այն կլինի առանց երկրպագուների։ Այն կլինի որպես փակ միջոցառում»,- ասել է Վայթը։