Մարդ ու կնիկ չկային, գուցե դեռ վերահուղակավորու՞մ են Ֆրանսիայի հերոսին

Մարդ ու կնիկ չկային, գուցե դեռ վերահուղակավորու՞մ են Ֆրանսիայի հերոսին

Որ Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ են վերահուղարկավորում, Նիկոլը՝ ընտանիքն առած, առաջին սգացողն է։ Մարդ ու կնիկ, այնպես են Պանթեոն ներկայանում, ասես իրենք են լույս աշխարհ բերել Միսաք Մանուշյանին։ Երևի մինչ այդ չեն էլ իմացել, որ Մանուշյանը ֆրանսիայում էր ամփոփված։ Հիշեցնեմ, որ Միսաքի հայրը զոհվել է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ կարողացել է փրկվել և տեղահանված այլ հայերի հետ միասին հասնել Սիրիա։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ Այդ ժամանակ Լիբանանի տարածքը Ազգերի լիգայի մանդատով գտնվում էր Ֆրանսիայի տիրապետության տակ, և Մանուշյան եղբայները որբանոցում գտնվելու ընթացքում սովորում են ֆրանսերեն։ 1925 թվականին տեղափոխվում են Ֆրանսիա ։  

Ինչևէ, Մանուշյանը Եղեռնի զոհ էր, կրել էր ողջ զրկանքները։ Ու քանի որ Մանուշյանի ընտանիքը եղեռնի զոհ էր, Նիկոլը ընտանիքի անձնակազմով ներկա էր։

Ֆրանսիան դիմակազերծում կատարեց։ Սկզբից վերահուղարկավորեց Եղեռնից տուժածին, հետո վրիժառուին։ Երկուսն էլ հայ էին։  Երեկ Ֆրանսիայի Բոմոն քաղաքում տեղի ունեցավ  հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի արձանի հանդիսավոր բացումը: Ամբողջ աշխարհը գիտի Թեհլերյանին, չհիշեցնեմ, նրա արածը,  որ Նիկոլի «չոքերը չթուլանան»։ Նիկոլն ու կնիկը չկային արձանի բացմանը։ Մարդ ու կնիկ չկային, գուցե դեռ վերահուղակավորու՞մ են Ֆրանսիայի հերոսին։  Այն Նիկոլը, ով կնկա հետ Սինգապուր էր գնացել՝ այնտեղ բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան) անունով  ծաղիկի բացմանը։ Հիմա Մակրոնն իրավունք ունի՞ ասելու՝ ես ավելի հայ եմ քան Նիկոլ Փաշինյանը, ես հայերի համար ավելի շատ բան եմ արել, քան նա։ Աշխարհն իրավունք ունի՞ արձանագրելու, որ այս իշխանությունը  նույնիսկ եղեռնի մասին բարձրաձայնելուց վախենում է։ Նույնիսկ իր պատմությունը վերհիշելուց վախենում է։Ու՜ր մնաց գնար Թեհլիրյանի արձանի բացմանը․․․